Հայաստանի քաղաքացիական հասարակության ակտիվիստների միավորումը՝ «ՀայաՔվե»-ն, հանդես է գալիս հայտարարությամբ՝ կապված 24news.am ընդդիմադիր լրատվական կայքի YouTube-ալիքի արգելափակման հետ։
Ըստ մեր տեղեկությունների, երեկվանից սկսած՝ 24news.am-ի յութուբյան էջը ենթարկվել է համատարած հարձակման։ Այս տեսահարթակը, որն ունի ավելի քան 300 հազար հետևորդ, արգելափակվել է նախընտրական ժամանակահատվածում։
Մենք այս իրադարձությունը գնահատում ենք որպես գործող վարչախմբի և նրա կողմնակիցների կողմից ազատ մամուլի լռեցման հերթական, բայց այս անգամ՝ ավելի բացահայտ փորձ։
Հիշյալ է, որ վարչախումբը, որը հաճախ խոսում է «հիբրիդային սպառնալիքներից» կամ «մոլդովական սցենարից», ինքն է անցել անթաքույց հիբրիդային հարձակման՝ փորձելով լռեցնել հայաստանյան ամենահեղինակավոր ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկը։
«ՀայաՔվե» միավորումը խստորեն դատապարտում է այս ստոր հարձակումը՝ որպես խոսքի ազատության և ժողովրդի իրավունքի՝ տեղեկացված լինելու վրա կոպտագույն ոտնահարում։
Մենք մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում 24news.am-ի խմբագրակազմին և բոլոր հետևորդներին։ Միաժամանակ, պահանջում ենք պետական մարմիններից՝ անհապաղ հետաքննել և պատասխանատվության ենթարկել այս անօրինական գործողության կազմակերպիչներին։