Իր իրավասության շրջանակներում իրականացրած ուսումնասիրության արդյունքում Տավուշի մարզի դատախազությունը 2026 թվականի հունիսի 22-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել հայցադիմում։
Հայցը ներկայացված է ընդդեմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի 27 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդը անվավեր ճանաչելու և դրա հետևանքները կիրառելու պահանջով։
Հայցադիմումը վերաբերում է 189 միլիոն 903 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով անշարժ գույքին։
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմումն ընդունել է վարույթ և որպես միջոցառում կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելելով «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերությանը ցանկացած եղանակով օտարել կամ գրավադրել վերոնշյալ անշարժ գույքը։