Երևան, Հայաստան։ «Հայաստան» խմբակցությունը հրապարակել է արձագանք՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական դիտորդական պատվիրակության կողմից տարածած միջանկյալ հայտարարությանը։
Մեր խմբակցությունը կարևորում է հայտարարության մեջ առկա գնահատականները, սակայն անհրաժեշտ է համարում ուշադրությունը հրավիրել մի քանի կարևոր կետերի վրա, որոնք, մեր կարծիքով, դուրս են մնացել ԵԽԽՎ-ի գնահատման շրջանակից։ Այս հայտարարությունը, մեր տեսքով, խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ որոշակի իրողություններ ներկայացվում են որպես փաստեր՝ առանց համապատասխան հավասարակշռվածության։
Ընդդիմադիր ուժերը հատկապես քննադատել են այն պնդումը, թե ընտրություններին ընդառաջ իշխանությունների և շահագրգիռ կողմերի միջև «կառուցողական համագործակցություն» է հաստատվել։ Սա հիմնազուրկ է, քանի որ ընդդիմադիր ուժերի նկատմամբ իշխանությունները կիրառում են ամբողջական պատժիչ մեխանիզմ՝ քրեական հետապնդումներ, ատելության խոսք և քաղաքական թիրախավորում։
Մենք նաև նշում ենք, որ ԵԽԽՎ-ի գնահատականները չափազանց ընդհանրական են և չեն հաշվի առնում խնդիրների համակարգային բնույթը։ Խոսքը ոչ թե առանձին դրվագների մասին է, այլ իշխանության հետևողական քաղաքականության մասին, որի նպատակը վերարտադրվելն է։
Այդ քաղաքականությունը ներառում է վարչական վերահսկողություն, ռեպրեսիվ և ինստիտուցիոնալ ճնշումներ, ընտրովի արդարադատություն, այլակարծության սահմանափակումներ և քաղաքական հալածանքներ։ Հավասարակշռված գնահատման պարագայում ԵԽԽՎ-ի հայտարարությունը պետք է անդրադառնար նաև իշխանության կողմից իրականացվող հակասահմանադրական գործողություններին, ներառյալ՝ ՔՊ նախընտրական ծրագրում տեղ գտած՝ Վեհափառ Հայրապետին հրաժարական պարտադրելու հակաիրավական հանձնառությունը։
Մենք հուսով ենք, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը, հետամուտ լինելով ժողովրդավարության հիմնարար արժեքներին, իր հետագա դիտարկումները կկառուցի առավել խորքային, փաստարկված և համակողմանի ուսումնասիրության հիման վրա։