ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին կապված ընտրակաշառք տալու և ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքեր են բացահայտվել։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ազգային անվտանգության ծառայության համատեղ միջոցառումների արդյունքում ստացվել են փաստական տվյալներ, որոնց համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ՀՀ Լոռու մարզում գործող մի շարք գրասենյակների համակարգողները նախապատրաստում էին ընտրողներին իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և միաժամանակ խոչընդոտելու նույն մարզի մի շարք բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացումը։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվել են մի քանի անձ, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։