Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության՝ որտեղ ինձ մեղադրում էր պետական դավաճանության մեջ, ցանկանում եմ հստակեցնել իմ Դոնբաս կատարած այցի բնույթը։
Այս այցը, որը կայացավ մայիսի 21-ին, բացառապես հումանիտար բնույթ էր և իրականացվել է ի նպատակ Դոնբասում բնակվող հայ համայնքի իրավիճակի մասին տեղեկանալու։ Որպես ռազմական գոտի, այս տարածքը մեր հայրենակիցների համար անհետաքրքիր չէ, և մենք ցանկանում էինք անձամբ տեսնել, թե ինչ վիճակում են գտնվում նրանք։
Այս գործողությունը պետությունը պետք է իրականացներ, սակայն մենք, որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, որոշեցինք լրացնել այդ բացը։ Այցի շրջանակներում հանդիպումներ են եղել Դոնբասի և Լուգանսկի ղեկավարության, ինչպես նաև նրանց խորհրդարանի անդամների հետ։
Այս այցը, որը միջազգային մամուլում ապահովել է 200 միլիոն դիտում, ցույց տվեց, որ Հայաստանում կան այնպիսի քաղաքական ուժեր, որոնք համարում են ռուսական պետության հետ հարաբերությունները կարևոր և աջակցում դրանց։ Մենք որևէ այլ դաշտ չենք մտել, այցը կրել է բացառապես հումանիտար բնույթ։
Չեմ բացառում, որ իշխանությունները կարող են որոշել «որոշակի ժեստ» անել Ուկրաինային՝ ցույց տալով, թե նրանք քայլեր են ձեռնարկում նրանց նկատմամբ, ովքեր այցելել են Դոնբաս։ Այս որոշումը կարող է կապված լինել այն փաստի հետ, որ այցից հետո Ուկրաինայում իմ նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Ավելի լայն համատեքստում, լուրեր են հասել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարող շրջանակները վերահսկվող երկրներում, մասնավորապես՝ Ուկրաինայի հայերին, հրահանգներ են տվել գալ և աջակցել Փաշինյանին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններում։