ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 33-րդ ամենամյա նստաշրջանում, որը տեղի է ունենում Հաագայում, Հայաստանի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հստակ և կտրուկ քննադատության է ենթարկել միջազգային իրավունքի նորմերի ընտրովի կիրառումը և միջազգային հանրության անգործությունը՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի համատեքստում։
Իր ելույթի ընթացքում ես նշել եմ, որ միջազգային իրավունքը կորցնում է իր ուժը և հեղինակությունը, երբ միջազգային հանրությունը չի արձագանքում խախտումներին, երբ քաղաքական նպատակահարմարությունը գերազանցում է իրավական պարտավորությունները, կամ երբ միջազգային ստանդարտները կիրառվում են ընտրովի։
«Միջազգային իրավունքը մեկ օրում թույլ չի դառնում։ Այն կորցնում է իր ուժը ամեն անգամ, երբ խախտումները մնում են առանց պատշաճ արձագանքի։ Ամեն անգամ, երբ քաղաքական նպատակահարմարությունը գերազանցում է իրավական պարտավորությունները կամ երբ միջազգային ստանդարտները կիրառվում են ընտրովի», — եմ նշել։
Ես բացատրել եմ, որ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120 հազար բնիկ հայերի բռնի տեղահանումը տեղի չի ունեցել այն պատճառով, որ միջազգային իրավունքը գոյություն չի ունեցել, այլ այն պատճառով, որ միջազգային հանրությունը հավաքականորեն անպատասխան է մնացել Ադրբեջանի ագրեսիային և դրան հաջորդած էթնիկ զտմանը։
Այնուհետև հիշեցրել եմ վերջին վեց տարիներին Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերի և պարտավորությունների կատաղալյին անտեսումը։ Նշել եմ, որ Ադրբեջանը բազմիցս չի կատարել միջազգային կոնվենցիաները, բանաձևերը և միջազգային դատական ատյանների պարտադիր որոշումները, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի շրջափակման դադարեցմանը, տեղահանված բնակչության անվտանգ վերադարձի ապահովմանը, հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանը և Արցախի նախկին ռազմագերի ղեկավարության դատավարություններին։
Եզրափակելով իմ խոսքը, ես կոչ եմ արել հիշել, որ միջազգային իրավունքը սակարկության առարկա չէ, իսկ դրա սկզբունքները՝ ընտրովի կիրառման։ Ես նշել եմ, որ միջազգային իրավունքի նկատմամբ վստահությունը խարխլվում է այն ժամանակ, երբ դրա սկզբունքներն ու նորմերը չեն պաշտպանվում, իսկ միջազգային իրավունքի խախտումները մնում են անպատիժ և բախվում լռության։