Արագածոտնի առաջին ատյանի դատարանի որոշմամբ Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։
Այս մասին լրագրողներին տեղեկացրեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածով․ պաշտոնական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքին խոչընդոտելը և պաշտոնական դիրքն օգտագործելով մարդկանց հավաքների մասնակցելու հարկադրելը։
Ինչպես հիշվում է, 2025 թվականի հոկտեմբերի 15-ի առավոտյան Մայր Աթոռի դիվանատունը հաղորդել էր եպիսկոպոսի և մի շարք այլ թեմերի հոգևորականների ձերբակալության մասին։ 2025 թվականի հոկտեմբերի 16-ին դատարանի որոշմամբ Մկրտիչ Պռոշյանը կալանավորվել էր երկու ամսով, իսկ 2026 թվականի հունվարի 26-ին ժամկետը երկարաձգվել էր ևս մեկ ամսով։
Հարկ է նշել, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն Ամենայն հայոց կաթողիկոսի ազգականն է։