Հակակոռուպցիոն կոմիտեի (ՀԿԿ) կողմից իրականացված միջոցառումների ընթացքում Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հայտնաբերվել է ընտրակաշառքի դեպք։
Ըստ ՀԿԿ-ի տեղեկությունների՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակների ղեկավարը, մի խումբ անձանց հետ համատեղ, Ազգային ժողովի ընտրություններում ընտրողներին կաշառք է տվել՝ նրանց ձայների դիմաց։
Հանցագործությունը ծածկելու նպատակով, կաշառք ստացած քաղաքացիներին վճարված գումարները կուսակցության կողմից ներկայացվել են որպես տարբեր մարմիններում կատարած աշխատանքի համար տրվող աշխատավարձ։ Սակայն հետաքննության ընթացքում պարզվել է, որ նշված անձիները ոչ միայն չեն եղել կուսակցության աշխատակիցներ, այլև որևէ աշխատանք չեն կատարել։
Դեպքի հետ կապված ՀԿԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվել են մի քանի անձ, կատարվել են խուզարկություններ և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և օրինական հետևանքները կիրառելու նպատակով։