Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքում ակնհայտ դարձավ ոչ միայն քաղաքական մշակույթի բացակայությունը, այլև էթիկայի, փոխադարձ հարգանքի և հաղորդակցության խորքային ճգնաժամը։
Այսպիսի վիճակ, երբ ընտրական մրցումը վերածվում է ատելության և նվաստացման գործիքի, անընդունելի է։ Իշխանությունների կողմից արցախցիների և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հնչեցվող անհիմն մեղադրանքները, վիրավորանքները և բացահայտ սպառնալիքները ոչ միայն անհարգալից են, այլև ուղղված են հայ ժողովրդի միասնությանը խաթարելուն։
Այսպիսով ստեղծվում է վախի մթնոլորտ, որի նպատակը հասարակության բաժանելն է՝ հակադրելով մարդկանց միմյանց և ներքին հակասությունները վերածելով քաղաքական գործիքի։
Մենք հստակորեն հայտարարում ենք, որ նման մանիպուլյացիաներին տեղ չունի։ Մենք մեկ ժողովուրդ ենք, որը միավորված է մեկ ընդհանուր Հայրենիքի, պատմության և ապագայի նկատմամբ պատասխանատվության կապով։ Ո՛չ ձերբակալությունները, ո՛չ թշնամանքի լեզուն, ո՛չ էլ վիրավորանքները կարող են մեզ բաժանել։
Մեր առաջնահերթությունն է հայկական ազգային արժանապատվությունը և պետական շահերը, և մենք պատրաստ ենք պաշտպանել դրանք։ Յուրաքանչյուրիս պարտականությունն է չտրվել մանիպուլյացիաներին և արմատախիլ անել այն չարիքը, որը սպառնում է մեր Հայրենիքին։