Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Իսմայիլ Բեղաին հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը շատ կարևոր նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար։
Անվտանգության բնագավառում տարածաշրջանային համագործակցության համատեքստում Բեղաին անդրադարձել է վերջերս Իրանի պաշտպանության նախարարի Բաքու կատարած այցին։ Նրա խոսքով՝ Իրանը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը դիտարկում է որպես իր սեփական խաղաղության և կայունության հիմնասյուներից մեկը։
«Այս տարածաշրջանը շատ կարևոր նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Մենք այնտեղ խաղաղությունն ու կայունությունը դիտարկում ենք որպես մեր խաղաղության և կայունության ձևերից մեկը։ Այդ այցը ԱԳ նախարար Արաղչիի ավելի վաղ Բաքու կատարած այցի շարունակությունն է», – նշել է Իսմայիլ Բեղաին։