Հայաստան այցելել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կրոնի հարցերով խորհրդական Ժան-Քրիստոֆ Պեոսելը։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունը։
Այցի մանրամասները հայտնի չեն, սակայն հրապարակվել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ Ժան-Քրիստոֆ Պեոսելը այցելել է երկու կարևոր կրոնական վայր։ Նրա այցելության ծրագրում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվող Զիարատ եզդիական տաճարը։