Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանը հրապարակել է հաղորդագրություն, որում շնորհակալություն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը և պետական հուղարկավորությանը մասնակցելու համար։
«Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում հարգարժան պարոն Նիկոլ Փաշինյանին և նրան ուղեկցող բարձրաստիճան պատվիրակությանը՝ Գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու, ինչպես նաև պատվարժան վարչապետի կողմից ՀՀ ժողովրդի և կառավարության անունից արտահայտված ցավակցությունների համար»,- նշել է նախագահը։
Նա նաև հավելել է․ «Մենք երբեք չենք մոռանա բարի կամքի այս դրսևորումը։ Հուսով եմ, որ Իրանի և Հայաստանի երկու մեծ ազգերի միջև պատմական և բարեկամական հարաբերությունները, որոնք միշտ հիմնված են եղել փոխադարձ շահերի, բարիդրացիության և փոխադարձ հարգանքի վրա, կշարունակեն զարգանալ»։
Իրանի նախագահը նաև հիշեցրել է, որ նախկին գերագույն առաջնորդը միշտ ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը և Հայաստանին անվանել է «ազնիվ հարևան»։ «Մեր քաղաքականությունն է համապարփակ ամրապնդել և զարգացնել երկկողմ հարաբերությունները», — եզրափակել է նա՝ հաղորդագրությունը հրապարակելով իր թվիթերյան էջում (X)։