Այսօր ես հանդիպում եմ ունեցել «Concordia» միջազգային կազմակերպության համահիմնադիր և խորհրդի նախագահ Նիկոլաս Լոգոթետիսի հետ։
Հանդիպման ընթացքում մենք մանրամասն քննարկեցինք «Concordia»-ի հետ մեր արդեն իսկ գոյություն ունեցող արդյունավետ համագործակցության հետագա զարգացման հարցերը։ Մենք անդրադարձեցինք փոխգործակցության ոլորտների ընդլայնման հնարավորություններին՝ նպատակ ունենալով Concordia-ն Հայաստանում ամրապնդել որպես համագործակցության և երկխոսության հարթակ։
Ես շնորհակալություն եմ հայտնել Նիկոլաս Լոգոթետիսին «Երևանյան երկխոսություն 2026» նախաձեռնությանը ակտիվորեն ներգրավվելու և աջակցության համար։ Նա, իր հերթին, վերահաստատել է իր և կազմակերպության պատրաստակամությունը՝ համագործակցությունը շարունակելու և այն նոր ուղղություններով զարգացնելու համար։