Հունիսի 1-ին, Երևանի ամենափոքր բնակիչների համար նախատեսված տոնական միջոցառումներ կանցկացվեն մայրաքաղաքի տարբեր հրապարակներում։
Հունիսի 1-ի օրվա ընթացքում, ժամը 12:00-ից մինչև 18:00-ն, երեխաներին ուրախ ժամանակ անցկացնելու և խաղալու հնարավորություն կտրամադրվի Կարապի լճի տարածքում և Հյուսիսային պողոտայում։
Տոնի գլխավոր հերոսը կլինի Երևանի պահապանը՝ սիրված առյուծիկը։
Այս տոնական ծրագրի ամփոփիչ մասը, որտեղ ամենափոքրերին սպասվում է անակնկալ, տեղի կունենա ժամը 20:30-ին Ազատության հրապարակում։