Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ընդունել է ՄԱԿ Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիսթին Վայգանդին՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԿ Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև ձևավորված երկարատև և արդյունավետ համագործակցությունը։ Նա հատկապես ընդգծել է Քրիսթին Վայգանդի անձնական ներդրումը՝ երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանում զգալի առաջընթացի ապահովման գործում։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ Մանկական հիմնադրամի միջև փոխգործակցության 2026-2030թթ. ծրագրային փաստաթղթով սահմանված գործողությունների շարունակական իրականացման հարցը՝ ընդգծելով դրա կարևորությունը երկարաժամկետ հաջողությունների համար։
Ռոբերտ Աբիսողոմոնյանը շնորհակալություն է հայտնել Քրիսթին Վայգանդին՝ ՄԱԿ Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացված ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար, ինչպես նաև մաղթել նրան նորանոր հաջողություններ հետագա պրոֆեսիոնալ գործունեության մեջ։