Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ մայիսի 11-15-ը Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Ընդհանուր առմամբ, հանրապետության տարածքում, հատկապես որոշ շրջաններում, կանխատեսվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, որոնք տեղ-տեղ կարող են ուղեկցվել կարկուտով։
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ամպրոպների ժամանակ քամու ուժգնացումը կարող է հասնել 16-20 մ/վ-ի։
Ջերմաստիճանի կանխատեսումը մարզերով․
Շիրակ: Ցերեկն օդի ջերմաստիճանը կկազմի +17 – +22 աստիճան։
Կոտայք: Ցերեկն օդի ջերմաստիճանը կկազմի +17 – +25 աստիճան։
Գեղարքունիք: Ցերեկն օդի ջերմաստիճանը կկազմի +17 – +21 աստիճան։
Լոռ: Ցերեկն օդի ջերմաստիճանը կտատանվի +20 – +24 աստիճանի միջև։
Տավուշ: Ցերեկն օդի ջերմաստիճանը կկազմի +21 – +27 աստիճան։
Արագածոտն: Ցերեկն օդի ջերմաստիճանը կկազմի +16 – +26 աստիճան։
Արարատ: Ցերեկն օդի ջերմաստիճանը կկազմի +24 – +28 աստիճան։
Արմավիր: Ցերեկն օդի ջերմաստիճանը կկազմի +25 – +28 աստիճան։
Վայոց Ձոր: Ցերեկն օդի ջերմաստիճանը կկազմի +16 – +28 աստիճան։
Սյունիք: Ցերեկն օդի ջերմաստիճանը կկազմի +14 – +29 աստիճան։
Երևան: Մայիսի 11-15-ը մայրաքաղաքում նույնպես հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպներ։ Ամպրոպների ժամանակ քամու պոռթկումները կարող են հասնել 16-19 մ/վ-ի։ Ընդ որում, մայիսի 11-ի ցերեկը Երևանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 25-27 աստիճան։