Այսօր, Ջեյ Դի Վենսի թվիթերյան (X) հաշվից հեռացվել է նրա՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցելության մասին հրապարակումը։
Ավելի վաղ, փոխնախագահի էջում տեղադրվել էր լուսանկար, որը պատկերում էր նրան և երկրորդ տիկին Ուշա Վենսին «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում։ Գրառման մեջ նշվում էր, որ այսօր նրանք ներկա են գտնվել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղկեպսակների զետեղման արարողությանը։
Հրապարակումը, որը հրապարակվել էր օրվա ընթացքում, այժմ բացակայում է փոխնախագահի թվիթերյան էջից։